Կյանքը Ճապոնիայում՝ իմ աչքերով

tokyo-left

Ես ներկայացնում եմ կյանքը Ճապոնիայում՝ հայի աչքերով:
Ճապոնիայում շատ դժվար է ճամփորդի համար, շատ դժվար կլինի այնտեղ օտարերկրացու համար: Ես այնտեղ լինելով հասկացա, որ առանց օգնական դու չես կարող այնտեղ մնալ։
 
Ճապոնիայի մշակույթը շատ է տարբերվում եվրոպական, հայկական մշակույթից , այղտեղ մարդիկ չափազանց զուսպ են պահում իրենց, նրանք, հայերի հետ համեմատած,  շատ սառը մարդիկ են: Նրանք չեն մոտենա քեզ և երբեք չեն հարցնի՝ ժամը քանիսն է, նրանք շատ են ամաչում բացի իրենց լեզվից ուրիշ  լեզվով խոսելուց։ Շատ տարօրինակ ազգ է, բայց նաև շատ հետաքրքիր։ Ճապոնիայում մեկ ամսից ավելի մնալ իմ կարծիքով շատ վտանգավոր է, որովհետև ամեն օր կարող է երկրաշարժ լինել: Դրա համար այնտեղի կահույքի մեծամասնությունը ամրացված է հատակին կամ պատին։ Առավոտյան զարթնելիս դու տեսնում ես մռայլ արև. այդպես են անվանում առավոտյան արևը այնտեղ։  Շատ հետաքրքիր են անվանում առավոտյան արևին. նրան փոխանցում են իրենց մռայլ, առավոտյան աշխատանքային տրամադրությունը: 
Շատ ժամանակ ճապոնացիներրը հաց ուտելիս ձեռքով թեթևակի փակում են բերանը: Բարևելիս ձեռք չեն մեկնում. նրանց համար ձեռք մեկնելը անարգանք է մյուսի հանդեպ։ Շատ լուրջ են վերաբերվում տեխնիկային. ամենուր օգտագործում են  տեխնիկա, դրա համար ճապոնիան  համարում  են ամենազարգացած երկրներից մեկը աշխարհում։

Leave a comment