Սամսոն և Դալիլա

Իսրայելցիներին աստված պատգամել էր ապրել ազնիվ ու արդար աշխատանքվ, լինել բարոյապես ազնիվ, օգնել մարդկանց։ Ընդիմանալով աստծո կամքին, Իսրայելիցիները զբաղվում էին գողություններ էին անում, բամբասում էին և այլն։ Տիրոջը այս ամենը դուր չեկավ և նա Իսրայելցիներին դրեց փղշտացիների լծի տակ։ Սակայն կար մի ընտանիք, որոնք Զբաղվում էին օգտակար գործերով։ Օգնում էին մա և աղոթում էին։ Նրանք ունեին մի վիշտ։ Նրանց ընտանիքում չկար զավակ։ Իսրայելցիների մոտ զավակ չունենալը կարելի է ասել մեղք էր։ Աստված նկատեց այդ ընտանիքին և ասաց նրանց․

Ես ձեզ մի զավակ կտամ։ Նա շատ հզոր և հաղթանդամ կդառնա։ Սակայն նրա մազերին պետք է մկրատ չկպնի։

Եվ այդ իրադարձությունից մեկ տարի հետո, նրանց ընտանիքում ծնվեց մի զավակ։ Նրան անվանեցին Սամսոն։ Եթե մնացած երեխաները մեծանում էին տարիներով, Սամսոնը մեծանում էր ժամ առ ժամ։ Մի աղջիկ կար․ նրա անունը Դալիլա էր։ Նա սիրում էր պճնվել և դեմքը պատել զանազան քսուկներով և սեթևեթել տղամարդկանց մոտ։ Սամսոնը սիրահարվեց Դալիլայի վրա։ Այդ ամենը տեսնելով փղշտացիները ասում են Դալիլային, եթե նա իմանա Սամսոնի ուժի գաղտնիքը, նրանք կտան Դալիլային լիքը փող։ Մի օր ճակատամարտից հետո Սամսոնը գալիս է և թիկնում է իր թիկնաթոռին։ Այդ ժամանակ Դալիլան մոտենում է Սամսոնին և սկսում է շոյել և հարցնում է թե ինչումն է նրա ուժի գաղտնիքը։ Սամսոնը շոյված լինելով պատմում է նրա ուժի գաղտնիքը։ Այդ գիշեր Դալիլան կտրում է Սամսոնի մազերը և հանձնում նրան Փղշտացիներին։ Նրա ձեռքերին շղթաներ են հագցնում, աչքերը հանում են և գցում բանտ։ Սակայն նրանք հաշվի չէին առել, որ Սամսոնի մազերի աճելու հետ նրա ուժերնել են վերականգնվելու։ Եվ մի անգամ գինարբուքի ժամանակ փղշտացիների ղեկավարը հրամայում է Սամսոնին պարել։ Այդ ժամանակ Սամսոնը պատասխանում է նրան․

Ավելի լավ է մեռնեմ, քանց թե ապրեմ այս վիճակում

Նա մոտենում է պատին և գերբնակա  ն ուժով ավիրում է այդ պատը։ Բոլոր փղշտացիների նախագահները և Սամսոնը մահանում են։ Սակայն անհայտ մնաց ինչ եղավ Դալիլայի հետ։ Բոլորը հուսով են, որ տիրոջ ձեռքը նրան էլ կհասնի։

Leave a comment